‘Գերմանիա-Ալժիր. Վիճակագրություն խաղից առաջ’

1176

1/8-րդ եզրափակիչ, հունիսի 30, ժամը՝ 23.59

Գլխավոր մրցավար՝  Սանդրո Ռիչի (Բրազիլիա)

 Գերմանիայի հավաքականը նախորդ երկու խաղերում պարտվել է Ալժիրի հավաքականին 1:4 ընդհանուր հաշվով: Այս երկու թիմերի միջև վերջին խաղը տեղի է ունեցել 1982 թվականին՝ Աշխարհի առաջնության խմբային փուլի շրջանակներում և ավարտվել է աֆրիկյան հավաքականի հաղթանակով՝  2:1: Գերմանիայի հանդեպ տարած այս հաղթանակը  Ալժիրի՝ Աշխարհի առաջնության շրջանակներում եվրոպական թիմերի հետ անցկացված հանդիպումներում միակն է. այս թիմը ունի 4 պարտություն և 3 ոչ ոքի:

Գերմանիայի հավաքականը

Ալժիրը դարձավ 6-րդ աֆրիկյան թիմը, որին հաջողվեց հասնել մինչև Աշխարհի առաջնության փլեյ-оֆֆ փուլ (Մարոկոյի, Կամերունի, Սենեգալի, Նիգերիայի և Գանայի հավաքականներից հետո):

Ալժիրի հավաքականը հաղթանակից հետո

Վերջին Աշխարհի առաջնություններից երեքում Գերմանիայի հավաքականը նվազագույնը հասել է մինչև կիսաեզրափակիչ: Նախկինում ոչ ոքի չհաջողվել 4 անգամ անընդմեջ հասնել այդ փուլին:  Գերմանիայի ֆուտբոլիստները խմբային փուլում  բոլորից շատ են փոխանցում կատարել (ներառյալ կրոսը և անկյունայինները):Թոմաս Մյուլերը աշխարհի առաջնությունների 9 հանդիպումներում խփել է 9 գնդակ՝ ներառյալ այս մրցաշարի 4 գնդակները:Մյուլերի հարվածների 66,7%-ը ավարտվում է գոլով (4 գոլ  6 հարվածից):

Թոմաս Մյուլեր

Այս Աշխարհի առաջնությունում Ալժիրի հավաքականի  6 գոլերը խփել են 5 տարբեր ֆուտբոլիստներ: Աշխարհի առաջնության խմբային փուլի երեք խաղերից յուրաքանչյուրում   Գերմանիան առաջինն է գոլ խփել:  Ալժիրը երեք խաղից երկուսում առաջին է բացել խաղի հաշիվը:

Ալժիրի ֆուտբոլիստները շնորհավորում են միմյանց

Գերմանիայի հավաքականի հարձակվողին հարկավոր է ընդամենը մեկ գոլ խփել, որպեսզի դառնա Աշխարհի առաջնությունների լավագույն  ռմբարկու:  Հիմա նրա հաշվին 15 գոլ է, ճիշտ այնքան, որքան ունի բրազիլացի Ռոնալդոն:

Ոչ ոք այս Աշխարհի  առաջնությունում գլխով այնքան գոլ չի խփել, որքան Ալժիրը (2):

Միրոսլավ Կլոզեն կրող է դառնալ աշխարհի առաջնությունների լավագույն ռմբարկուն: 

 

 

 

 

 

Նախորդ հոդվածը‘Դատախազը միջնորդել է Վոլոդյա Ավետիսյանին դատապարտել 6 տարվա ազատազրկման’
Հաջորդ հոդվածը‘Ավակով. Դոնեցկում «խաղաղ» պայթեցումներ են. Ազգային գվարդիան պայթեցրել է զինապահեստը’