Գերմանիա — Հայաստան հանդիպման մրցավարները

601

Ֆուտբոլի Հայաստանի ու Գերմանիայի հավաքականների միջև աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարի J խմբի 5-րդ տուրի հանդիպումը կսպասարկեն շոտլանդացի մրցավարներ, hաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Խաղի գլխավոր մրցավար է նշանակվել 42-ամյա Ուիլյամ Կոլամը: Եզրային մրցավարների պարտականությունները կկատարեն Ֆրանսիս Քոնորը և Դևիդ Մաքգաչին:

Ուիլյամ Կոլամը տևական ժամանակ սպասարկում է Շոտլանդիայի Պրեմիեր լիգայի հանդիպումներ:

Գերմանիա — Հայաստան հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին Շտուտգարտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի ընտրական փուլի նախորդ 4 տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել է Լիխտենշտեյնին (1:0), Իսլանդիային (2:0), Ռումինիային (3:2), գոլազուրկ ոչ ոքի խաղացել Հյուսիսային Մակեդոնիայի հետ և 10 միավորով J խմբի առաջատարն է: Գերմանիան ունի 9 միավոր, Հյուսիսային Մակեդոնիան՝ 7, Ռումինիան՝ 6, Իսլանդիան՝ 3, իսկ Լիխտենշտեյնը կրել է 4 պարտություն:

Նախորդ հոդվածըՍեւակ Արամազդ. Եւ կրկին՝ աբսուրդի եւ ցավի մասին
Հաջորդ հոդվածըԳորան Օբրադովիչն ինքնասպան է եղել