‘Գերմանիա և Թուրքիա՝ դիվանագիտական սկանդալ’

941

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ելույթը, որում նա խիստ քննադատության էր ենթարկել թուրքական իշխանություններին՝ արդեն երրորդ շաբաթը շարունակվող զանագվածային ցույցերը բիրտ մեթոդներով ցրելու համար, դիվանագիտական սկանդալի պատճառ է դարձել: ԵՄ հարցերով թուրք նախարարը կոշտ է արձագանքել Մերկելի քննադատությանը. «Ինչպես գիտենք՝ սեպտեմբերին Գերմանիայում ընտրություններ են սպասվում: Ուստի եթե տիկին Մերկելը նախընտրական քարոզչության նյութ է փնտրում, թող խոսի իր երկրի, այլ ոչ թե Թուրքիայի մասին: Արժե, որ նա հիշի, թե ինչ տեղի ունեցավ Սարկոզիի հետ, ով նույն ճանապարհով էր գնում, և այդ ճանապարհը ուր հասցրեց նրան: Ովքեր հարաբերությունները փչացնում են Թուրքիայի հետ, նրանց գործերը լավ չեն գնում»: Ի պատասխան՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է. «Այս դատողություններն անհասկանալի են: Գործն այսպես չպետք է վարել: Հենց այդ պատճառով էլ թուրք դեսպանը հրավիրվել է ԱԳՆ»:

Ստեղծված իրավիճակը կարող է լրջորեն դանդաղեցնել Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին: Բանակցությունների  հերթական փուլը, որ նախատեսված էր հունիսի վերջին, արգելափակվեց Գերմանիայի նախաձեռնությամբ. վերջինս դա բացատրեց «տեխնիկական պատճառներով», հաղորդում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Արազ Օզբիլիզ. Երջանիկ եմ, որ ընտրեցի Հայաստանի հավաքականը’
Հաջորդ հոդվածը‘Պռոշյանում առաջադրվել է հինգ թեկնածու’