‘Գերության մեջ եղած Արսեն Խոջոյանի հետ Ադրբեջանում հայերեն էին խոսում’

1065

Ապրիլի 10-ին ադրբեջանական մեկամսյա գերությունից հայրենիք վերադարձած՝ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 23-ամյա Արսեն Խոջայանը News.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է գերության մասին: «Իմ հետ հայերեն էին խոսում։ Երբեք հույս չեմ ունեցել, որ կվերադառնամ, դաժե մի փոքր, մտածել եմ, որ՝ վերջ: Սկզբի օրերին կմկմալով էի պատասխանում հարցերին, ու կասկածում էին, հետո հասկացա, որ շատ հստակ պիտի մտածեմ, նոր ասեմ: Ամբողջ գիշեր չէի քնում, քցում-բռնում էի, որ խոսքս ոնց դասավորեմ, ոնց կապեմ իրար, որ կասկած չհարուցեմ, հետո սովորեցի»,- պատմել է Արսենը, որը նախօրեին բուժզննում է անցել Հրազդանի բժշկական կենտրոնում։

«Երբ առավոտյան եկան տանելու, էլի չէի հավատում, բայց Կարմիր Խաչից կար մեկը, որ հույս էր ներշնչում, եկանք Ղազախ, ու արդեն հավատացի, որ տուն եմ գալիս»,- ասել է նա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Վերին Կարմրաղբյուր գյուղի բնակիչ Արսեն Խոջայանը մարտի 7-ին հատել էր ՀՀ ու Ադրբեջանի ԶՈւ շփման գիծը եւ գերի ընկել։ Ապրիլի 10-ին ԿԽՄԿ աջակցությամբ Արսեն Խոջայանը հայրենիք էր վերադարձել։

Նախորդ հոդվածը‘Եղվարդում վաղը ջուր չի լինի’
Հաջորդ հոդվածը‘«Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 36,9 տոկոսով’