‘Գերությունից վերադարձած Արսեն Խոջոյանը Երևանում անցնում է ստացիոնար բուժում’

1106

Ադրբեջանական գերությունից վերադարձած Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանը ստացիոնար բուժում է անցնում ՀՀ առողջապահության նախարարության Մաշկաբանության և սեռավարակների գիտաբժշկական կենտրոնում, տեղեկացնում է առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը:

Գերությունից վերադառնալուց հետո նրա մոտ ախտորոշվել է «վուլգար փսորիազ» հիվանդությունը, որի սրացման պատճառով Արսեն Խոջոյանը Սևանից, որտեղ զբաղվում է անասնապահությամբ, տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն, որեղից էլ ուղեգրվել և ՀՀ առողջապահության նախարարության փորձագետի ուղեկցությամբ տեղափոխվել է երևանյան մասնագիտացված հիվանդանոց:

Խոջոյանին հետազոտած բժիշկ-մասնագետները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: Արսեն Խոջոյանին նշանակվել է համապատասխան բուժում: 

Նախորդ հոդվածը‘Էկվադորը առաջին էլեկտրոնային դրամը կթողարկի ‘
Հաջորդ հոդվածը‘Դոնրտմունդի «Բորուսիան» նյարդային հաղթանակ է տանում «Աուգսբուրգի» հանդեպ’