‘Գերված հայ զինվորի հարազատները ԱԳՆ շենքի մոտ էին հավաքվել. Ֆոտոշարք’

1099

ԼՂՀ ՊԲ ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հարազատները, ովքեր արդեն մի քանի անգամ հավաքվել էին ԿԽՄԿ երեւանյան գրասենյակի մոտ, այսօր հավաքվել էին նաեւ ԱԳ նախարարության մոտ: Հարազատների ներկայացուցիչը ներս է մտնել շենք, իրենց հուզող հարցերին պատասխաններ ստանալու համար, սակայն, դուրս գալուց հետո նշել է, որ որեւէ նոր տեղեկություն չի կարող հաղորդել: 

Հիշեցնենք, որ Ինջիղուլյանը օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով մոլորվել էր առաջնագծում և սխալմամբ անցել Ադրբեջանի ԶՈւ կողմից վերահսկվող տարածք:  

Նախորդ հոդվածը‘ՊՆ. ԿԽՄԿ-ը կհանդիպի Ինջիղուլյանին, փոխարենը՝ ՀՀ-ում հաստատված ադրբեջանցի զինվորը ցանկանում է վերադառնալ’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ-ում մտադիր են «առաջին ձեռքից» տեղեկատվություն ստանալ դեսպանների գործերի մասին’