‘«Գժի թուղթ» ունենալը լավ բան է. Մամուլ’

1240

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ երեկ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին, լրատվամիջոցներին հայտնել է Գյումրիի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը,  գրում է «Հայկական ժամանակը»: «Գործը հարուցվել է փաստաբան Լ. Սահակյան դիմումի հիման վրա։

Թերթը նշում է, որ Վարդանիկը, սակայն, պատասխանատվության է կանչվելու ոչ թե իր դստեր նշանածի սպանության գործով դատավարոության ժամանակ հենց դատարանի շենքում իր 30 հոգանոց «սվիտայի» հետ ամբաստանյալի հորը՝ Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Հարությունյանին ծեծի ենթարկելու համար (նա ծեծի արդյունքում հայտնվել էր Գյումրիի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում), այլ դատական նիստի ժամանակ հնչեցրած վիրավորանքների առթիվ։ Ամբաստանյալի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը մեր թղթակցին հայտնել է, որ խնդրել էր քրգործ հարուցել Քրեական օրենսգրքի 343 հոդվածով (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսևորվել է դատավարությանը մասնակցող անձանց վիրավորելով։ Իսկ ծեծի առթիվ, որի ժամանակ ոսիկանները հայտնի չէ՝ որտեղ են եղել, բողոք չի ներկայացվել։ Այնպես որ, Վարդանիկը հեշտ կպրծնի, մանավանդ որ գժի թուղթ էլ ունի:

Նախորդ հոդվածը‘ՊԵԿ-ը շինարարական ընկերությունից հյուրանոցային ծառայություն է գնել. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը խթանելու է 18-20 տարեկան աղջիկների ամուսնությունը. Մամուլ’