‘Գիգզ. «Անխել դի Մարիան ինքնավստահության խնդիր չունի»’

797

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալի օգնական Ռայան Գիգզը կարծում է, որ կիսապաշտպան Անխել դի Մարիան ինքնավստահության հետ կապված խնդիրներ չունի: Ուելսեցի մասնագետը նշել է, որ բոլորը վստահում են դի Մարիային:

«Անխել դի Մարիան ինքնավստահության պակաս չի զգում: Նա բարձակարգ ֆուտբոլիստ է, ումից մենք վճռորոշ խաղերին արդյունավետ խաղ ենք ակնկալում: Երբ ֆուտբոլիստը մեկ լիգայից մեկ այլ լիգա է տեղափոխվում, ժամանակ է պահանջվում լիովին հարմարվելու համար. երբեմն շատ ժամանակ, երբեմն` քիչ:

Անխելը մրցաշրջանը հիանալի սկսեց, սակայն նրա նման ֆուտբոլիստների համար բարդ է կայունությունը պահպանելը, չէ՞ որ նրանք փորձում են անել այն, ինչ մյուսները չեն անում»,-Գիգզի խոսքը մեջբերել է «Press Association Sport»-ը:

Նախորդ հոդվածը‘Կոնտե. ««Յուվենտուսն» ապացուցել է, որ մրցակիցներից ուժեղ է»’
Հաջորդ հոդվածը‘Արտերկրում հանդես եկող 17 ֆուտբոլիստներ հրավիրվել են հավաքական’