‘Գինեգործների միության նախագահ. Կառավարությունը ոչ թե լուծում է ռազմավարական զարգացման հարցերը, այլ խստացնում է հարկահավաքությունը’

880

Հայ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե ներկայիս կառավարությունը տեղական արտադրողին աջակցելու ռեսուրս չունի: Նրա խոսքով՝ կառավարությունը ոչ թե լուծում է հանրապետության այս կամ այն ճյուղի ռազմավարական զարգացման հարցերը, այլ խստացնում է հարկահավաքությունը: Ավելի շատ հարկ հավաքելու մտադրությունը բացատրում է նաև Պետական եկամուտների կոմիտեի և Ֆիանանսների նախարարության միավորումը, ասել է Հարությունյանը: «Այդ երկու մարմինները տարբեր գործառույթներ ունեն, իսկ այժմ բյուջեի հանդեպ պարտքերի համար կարող են զրկել լիցենզիայից», — ասել է նա:

Հարությունյանը նաեւ նշել է, որ փոքր և միջին բիզնեսի համար դեռ կարևոր և անլուծելի խնդիր է մնում մատակարարված ապրանքի դիմաց փողերը չվերադարձնելը: 

Նախորդ հոդվածը‘Մարդու իրավունքների պաշտպանի պատասխանը՝ iLur.am-ում հրապարակված դիմումին’
Հաջորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Եթե Տեր-Պետրոսյանը լռեր, Սերժը հրեշտա՞կ կդառնար’