‘Գիշերը մութ է եղել, բայց չոր’

977

Երևանի քաղաքապետրանի շենքի դիմաց արդեն 4 օր շարունակ նստացույց անող ակտիվիստները պատմում են, որ անցած գիշերը փողոցի լույսերն անջատվել են, և իրենք ամբողջ գիշեր անցկացրել են մթության մեջ: Փոխարենը այլ արտառոց դեպքեր չեն գրանցվել և նստացույցն անցել է խաղաղ պայմաններում: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Ի դեպ, երեկ գիշերը անջատված է եղել նաև քաղաքապետարանի շենքի դիմացի ոռոգման համակարգը: Հիշեցնենք, որ արդեն մի քանի  օր է, ինչ ոռոգման համակարգը շուրջօրյա աշխատում էր, ջրելով ոչ միայն կանաչ տարածքը, այլև մայթը, զրկելով ակտիվիստներին թե նստելու և թե կանգնելու հնարավորությունից:

Ի դեպ, ակտիվիստները նաև նշում են, որ քաղաքապետարանի աշխատակիցների հետ պայմանավորվածություն են ձեռք բերել, որպեսզի ոռոգման համակարգը միացվի օրվա մեջ որոշակի ժամերին: Իսկ թե որ ժամերին, որոշվելու է իրեց հետ համատեղ:

Ակցիայի մասնակիցներն այսօր նաև դիմելու են քաղաքապետարան, որպեսզի իրենց աթոռներ տրամադրեն, քանի որ ամբողջ գիշեր կանգնած անցկացնելն անհնար է:

Հիշեցնենք, որ ուղեվարձի թանկացման դեմ բողոքող երիտասարդների պահանջն այժմ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և «Երևանտրանս»-ի տնօրեն Միսակ Համբարձումյանի պաշտոնանկությունն է:

Նախորդ հոդվածը‘«Բռնենք ճանապարհի համար պատասխանատու չինովնիկի ականջից». Վթարային իրավիճակ՝ Երեւան-Գյումրի ճանապարհին’
Հաջորդ հոդվածը‘Օգոստոսի 4-ին բոլոր ներպետական գնացքները կգործեն անվճար’