‘Գիշերը շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է կրակել․ զոհվել է ՊԲ զինծառայող’

2307

 

Ապրիլի 30-ի մայիսի լույս 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետերից ու տարբեր տիպի նռնականետերից խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը:
Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածության խախտման արդյունքում արևելյան (Մարտունու) ուղղությամբ մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Աշոտ Շավարշի Զոհրաբյանը (ծնվ. 1991թ.), հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար դիմել են օպերատիվ իրադրության զարգացմանը համահունչ գործողությունների:

Նախորդ հոդվածը‘Ռանյերի. «Հուսով եմ՝ «Յունայթեդ»-ի դեմ մեր լավագույն խաղերից կանցկացնենք» ‘
Հաջորդ հոդվածը‘Լուի վան Գալն այնպիսի զգացողություն ունի, կարծես Մոուրինյոն դանակով հարվածել է իր թիկունքին’