‘Գիշերը քաղաքապետարանի մոտից բերման են ենթարկվել չորս ցուցարարներ’

986

Քաղաքացիական ակտիվիստ Ռուզաննա Գրևիգորյանը տեղեկացնում է, որ այսօր գիշեր ոստիկանները չորց ցուցարարների քաղաքապետարանի դիմացից տարել են Կենտրոնի ոստիկանություն։ Երեքին՝ Վահագն Մինասյանին, Սուրեն Սահակյանին և Գոհար Սարոյանին, քաղաքապետարանի աստիճաններին պառկելու համար, իսկ չորրորդին՝ Կարեն Հարությունյան, իրավական հիմնավորումներ պահանջելու համար։

«Անգիր արած կրկնում էին, որ «տանում ենք ոստիկանի իրավական պահանջը չկատարելու համար», բայց երբ հարցնում ես «որն է այդ օրինական պահանջը, ներկայացրեք իրավական ակտը», ոչ մի բովանդակային պատասխան չեն տալիս։ Այս չորս դեպքերից և ոչ մեկի դեպքում ոստիկաններին այդպես էլ չհաջողվեց ձևակերպել իրավական հիմնավորումը՝ հղում անելով օրենքին։ Ի դեպ, երբ ոստիկաններին իրարից անկախ տարբեր պահերի հարց էինք տալիս՝ արդյո՞ք օրենքով արգելաված է քաղաքապետարանի աստիճաններին պառկելը, մի մասն ասում էր այո, մի մասը՝ ոչ։ Այն հարցին արդյոք քաղաքապետարանի աստիճաններին կարելի է կանգնել, այսօր բոլոր ոստիկանները պատասխանեցին՝ այո։ Այն դեպքում երբ երկու օր առաջ աստիճաններին կանգնելու համար մի խումբ քաղաքացիների բերման էին ենթարկել Կենտրոնի բաժին», — գրում է Ռուզաննա Գրիգորյանը։ 

Նախորդ հոդվածը‘Պուտինն ու Օբաման կհանդիպեն Սանկտ-Պետերբուրգում’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ը Սիրիայում լայնամասշտաբ պատերազմի հնարավորությունը չի քննարկում’