‘Գիտական աստիճանների համար հավելավճարները կավելանան 21 մլն դրամով ‘

979

ԱԺ-ում 2013 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը ներկայացրեց 2013 թվականին գիտությանն ուղղված միջոցների նախահաշիվը, ըստ որի՝ գիտությանն ուղղված ծախսերը 2013 թվականին կկազմեն 11 մլրդ 241.7 մլն դրամ: ilur.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ գիտատեխնիկական գործունեության համար նախատեսվել է շուրջ 11,156.4 մլն դրամ`
2012 թվականի 10 մլրդ 88.0 մլն դրամի դիմաց, կամ 1 մլրդ 68.4 մլն դրամով ավելի, որը բաշխվելու է հետևյալ ուղղություններով.
• Բազային ֆինանսավորում. նախատեսվել է 8 մլրդ 106.9 մլն դրամ` 2012 թվականի հաստատված բյուջեի 7 մրդ 440.8 մլն դրամի դիմաց, կամ աճը կազմում է 6 մլրդ 30.1 մլն դրամ:
• Պետական նպատակային-ծրագրային ֆինանսավորում. նախատեսվում է 1 մլրդ 536.7 մլն դրամ` 2012 թվականի 1 մլրդ 364.7 մլն դրամի դիմաց:
• Պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորում. նախատեսվել է 1 մլրդ 71.8 մլն դրամ` 2012 թվականի 862.5 մլն դրամի դիմաց:

Առանձին ծրագրով նախատեսվել է նաև 441.0 մլն դրամ` գիտաշխատողների գիտական աստիճանների համար հավելավճարներ տրամադրելու համար՝ ընթացիկ տարվա 420.0 մլն դրամի դիմաց:

Նախորդ հոդվածը‘2013 թվականին մանկավարժների աշխատանավարձի բարձրացում չի սպասվում’
Հաջորդ հոդվածը‘Հանգստի, մշակույթի և կրոնի բնագավառներին տրվող հատկացումները կկրճատվեն 20.6%-ով ‘