‘Գիտնականը, ի նշան բողոքի, վերադարձրել է Պատվավոր լեգեոնի շքանշանը’

1484

Ֆրանսիայի թանգարանների նախկին գլխավոր պահապան, գիտնական-մարդաբան Ալեն Նիկոլան վերադարձրել է Պատվավոր լեգեոնի շքանշանը՝ որպես բողոք՝ այդ շքանշանը Սաուդյան թագաժառանգին շնորհելու դեմ: Այդ մասին մարտի 14-ին հաղորդել է La Liberation-ը: Գիտնականը բաց նամակով դիմել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին և հայտնել իր որոշման մասին:

«Ես իմացա, որ Պատվավոր լեգեոնի շքանշան է շնորհվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգին՝ ներքին գործերի նախարարին: 2002 թ. նույն շքանշանով պարգևատրված լինելով նախագահ Ժակ Շիրակի կողմից՝ ես  ձեր քայլը՝ ֆրանսիական հանրապետության նախագահի այդ քայլը համարում եմ անձնական և կոլեկտիվ վիրավորանք»,- գրել է գիտնականն իր նամակում՝ հավելելով, թե չի ցանկանում նույն ցուցակում լինել այն մարդկանց հետ, ովքեր չեն հարգում Ֆրանսիայի մարդկային և դեմոկրատական արժեքները: Շքանշանը կցված է եղել նամակին:

Ֆրանսուա Օլանդը Սաուդայան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Նայեֆին Պատվավոր լեգեոնի շքանշանը հանձնել է այս տարվա մարտի 4-ին, ըստ La Liberation-ի՝ Սաուդյան թագավորական ընտանիքի խնդրանքով: Դրանից հետո Ֆրանսիայի նախագահը խիստ քննադատության է ենթարկվել, նրան հիշեցրել են, որ Սաուդյան Արաբիայում մշտապես ոտնահարվում են մարդու իրավունքները, իսկ տարեսկզբից մինչ օրս այդ երկրում մահապատժի է ենթարկվել ավելի քան 70 մարդ:

Պատվավոր Լեգեոնի միաբանությունը հիմնել է Նապոլեոն Բոնապարտը 1802 թ. մայիսի 19-ին, ասպետական ուխտերի օրինակով: Միաբանությանն անդամակցությունը համարվում է հարգանքի, պատվի և Ֆրանսիայի Հանրապետությանը յուրահատուկ ծառայություններ մատուցելու բարձրագույն արտահայտություն: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում է փոփոխական ամպամածություն’