‘Գիտնականները գույնը փոխող կամուֆլյաժ են ստեղծել’

3114

Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են կտոր, որը կարող է փոխել իր գունային գաման կախված շրջակա միջավայրից: BBC-ի փոխանցմամբ, թեթեւ բարակ կտորը կարող է արագորեն փոխել գույնը, ինչպես ութոտնուկն է անում` հարմարվելով շրջապատող իրերի լույսին ու ստվերին:

Առայժմ կտորը արտացոլում է սեւի եւ սպիտակի երանգները, բայց Իլինոյսի համալսարանի գիտնականները վստահ են, որ մոտ ժամանակներս կարող են ավելացնել այլ գույներ եւս: Մասնագետները նշում են, որ այսպիսի կտորը կարող է հետաքրքրել ոչ միայն զինվորականներին, այլեւ հագուստ մոդելավորողներին:

Նախորդ հոդվածը‘Լուիս Սուարեսի դեբյուտը «Բարսելոնայի» կազմում(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը’57-ամյա ձկնորսը դարձել է Մայքլ Ջեքսոն մականունով կոկորդիլոսի զոհ’