‘Գիտնականները կյանքի համար «պիտանի» մոլորակ են հայտնաբերել ‘

1018

Գիտնականները մոլորակ են հայտնաբերել, որը պտտվում է Արեգակի նմանությամբ աստղի շուրջ, եւ որի կլիման, հնարավոր է, թույլ է տալիս նրա վրա կյանքի գոյությունը:

«Աստաղագիտություն եւ աստղաֆիզիկա» ամսագրում հրապարակված ուսումնասիրությունների արդյունքների համաձայն՝ մոլորակը գտնվում է իր աստղից իդեալական հեռավորության վրա, ինչի հաշվին մլորակի վրա ջերմաստիճանը ոչ շատ բարձր է եւ ոչ էլ շատ ցածր: Գիտնականների կարծիքով՝ մլորակի վրա նաեւ ջրի պաշարներ կարող են լինել:

Հայտնաբերված մոլորակի զանգվածը յոթն անգամ գերազանցում է Երկրի զանգվածը: Մոլորակը նաեւ պտտվում է իր առանցքի շուրջ, ինչը է՛լ ավելի է  մեծացնում նրա մակերեւույթին կյանքի ինչ-որ ձեւերի առկայության հավանականությունը:

Մեր Արեգակնային համակարգի սահմաններից դուրս հարյուրավոր այլ մոլորակներ են հայտնաբերվել: Սակայն դրանց թվում հազվադեպ են հանդիպում կյանքի համար ենթադրաբար պիտանիները:

 

Նախորդ հոդվածը‘Հայաստանի կառավարությունը վերացրել է սոցվճարները աշխատավարձից հաշվառելու կարգը’
Հաջորդ հոդվածը‘Կստեղծվի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ»’