‘Գիտնականները հայտարարել են ՄԻԱՎ-ից բուժված երկրորդ երեխայի մասին’

1221

Ջոնս Հոփկինսի համալսարանի գիտնականները հայտարարել են մարդու իմունային անբավարարության (ՄԻԱՎ) վարակով ծնված եւ լիովին բուժված երկրորդ երեխայի մասին, տեղեկացնում է Associated Press-ը:

2013-ի ապրիլին Լոս-Անջելեսի հիվանդանոցներից մեկում ՄԻԱՎ-ով ծնված աղջկան բժիշկները կյանքի առաջին չորս ժամերին ստանդարտ հակառետրովիրուսային թերապիա են տվել: Նորածնի մայրը ՄԻԱՎ վարակակիր է, բայց հղիության ընթացքում բուժում չի ստացել:

Բազմաթիվ թեստերը ենթադրել են տալիս, որ աղջիկն ամբողջովին ազատվել է ՄԻԱՎ-ից, հայտարարել է Ջոն Հոփկինսի համալսարանի աշխատակցուհի Դեբորա Պերսոն: Սակայն քանի դեռ երեխան շարունակում է ստանդարտ թերապիա ստանալ, դժվար է որոշել վարակի կարգավիճակը:

Համալսարանի գիտնականները առաջին բուժման դեպքի մասին հայտարարել են 2013-ի մարտին: 

Նախորդ հոդվածը‘Արագածոտնի գյուղացիների պահանջով ՀԷԿ կառուցող շինտեխնիկան դուրս բերվեց տարածքից’
Հաջորդ հոդվածը‘Կատարվել է 4.43 միլիոն դոլարի առքուվաճառք’