Գիտնականները նախազգուշացնում են «թվինդեմիայի» վտանգի մասին

815

Կորոնավիրուսի համավարակի շարունակմանը զուգընթաց՝ գիտնականները նախազգուշացնում են նոր վտանգից։

Եթե վարակի հերթական՝ չորրորդ ալիքը (իսկ դա, ըստ էության, անխուսափելի է) համընկնի սովորական սեզոնային հիվանդությունների, օրինակ՝ գրիպի սեզոնին, ապա դա կարող է զգալիորեն բարդացնել առողջապահական համակարգի վիճակն ամբողջ աշխարհում և տասնյակ, նույնիսկ հարյուր հազարավոր զոհերի պատճառ դառնալ։ Իսկ նման «կրկնակի հարվածը» կամ, ինչպես Արևմուտքում են ասում՝ «թվինդեմիան» (անգլերեն «twins»՝ «կրկնակի» բառից) ամենևին չի բացառվում։

«Մենք կանգնած ենք միանգամից երկու շնչառական վիրուսների հարուցած համավարակների սպառնալիքի առջև․ ինչի արդյունքում առողջապահական համակարգը հեշտությամբ կհայտնվի գերծանրաբեռնված վիճակում և չի կարողանա գլուխ հանել հիվանդների հոսքից»,- նախազգուշացնում է Հարվարդի համալսարանի Բժշկական դպրոցի պրոֆեսոր Դանիել Սոլոմոնը։

Եվ այս կանխագուշակմանը համաձայն է փորձագետ-համաճարակաբանների մեծամասնությունը։

Փորձագետների կարծիքով՝ լավն այն է, որ գրիպի դեմ պայքարի հարցում հրաշալի են մեզ համար արդեն սովորական դարձած միջոցառումները՝ դիմակ կրել, ձեռքերը հաճախ և ջանադրաբար լվանալ, պահպանել սոցիալական հեռավորություն, և ամենակարևորը՝ պատվաստվել։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱրսեն Մարտիրոսյանը՝ Մ23 Եվրոպայի չեմպիոն
Հաջորդ հոդվածըՀՀ ԱՆ. 832 նոր դեպք, 25 մահ