Գիտնականները պարզում են աշխարհում բնական աղետների առաջացման պատճառները

445

Վերջերս ամբողջ աշխարհում տեղի ունեցող բնական աղետները կլիմայի լայնածավալ փոփոխությունների արդյունք են, որոնք կասեցնելը հազիվ թե հնարավոր է, հաղորդում է Bloomberg-ը։

Պարբերականը նշում է, որ ԶԼՄ-ներում ավելի ու ավելի հաճախ են տեղեկություններ հայտնվում Արևմտյան Եվրոպայում և Չինաստանում՝ ջրհեղեղների, ԱՄՆ-ում և Կանադայում՝ աննախադեպ շոգի, Սիբիրում՝ անտառային հրդեհների, ինչպես նաև Թուրքիայում և Հյուսիսային Աֆրիկայի երկրներում՝ 50 աստիճան ռեկորդային ջերմաստիճանի մասին։

Այդ ամենը տեղի է ունենում Հարավային Աֆրիկայում և Բրազիլիայում չտեսնված ցածր ջերմաստիճանի մասին հաղորդումներին զուգընթաց։

Գերմանացի օդերևութաբան Յոհաննես Կվաասի կարծիքով՝ աշխարհի արձագանքը կլիմայական փոփոխություններին միանգամից տեղի չի ունենում, ուստի այսօր կատարվող իրադարձությունները մի քանի տասնամյակ առաջ մթնոլորտ նետված արտանետումների հետևանքն են։ Այսպես, մոլորակն արդեն տաքացել է 1,2 աստիճանով՝ ըստ Ցելսիուսի՝ մինչարդյունաբերական ժամանակաշրջանի համեմատ։

Ընդ որում, գրում է լրատվամիջոցը, եթե մարդկությունը կրճատի արտանետումները, միևնույն է՝ տաքացումից խուսափել հնարավոր չէ, և այս դարավերջին մոլորակը կտաքանա 0,3-ից 0,8 աստիճանով։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԹրամփը նշել է, թե ինչ դեր են ունեցել դեմոկրատները Կապիտոլիումի գրոհի հարցում
Հաջորդ հոդվածըՏոկիո-2020. Նաոմի Օսակայի սենսացիոն պարտությունը