‘Գիտնականները ստեղծել են Երկրի քարտեզը՝ գլոբալ տաքացման դեպքում ‘

1665

Երկրաբանները չեն դադարում կանխատեսել  գլոբալ տաքացման հնարավոր հետևանքները: National Geographic ամսագրի հեղինակները հարց են բարձրացրել, թե ինչ կլինի Երկիր մոլորակի հետ, եթե բարձր ջերմաստիճանի ազդեցության տակ հալչի մոլորակի վրա գտնվող ամբողջ սառույցը:  Նրանք հաշվարկել են բոլոր հնարավոր հետևանքները և ստեղծել ինտերակտիվ քարտեզ, որի վրա հստակ երևում է, թե աշխարհամասերին ինչ ճակատագիր է սպասվում: Նախ, սառույցների հալվելու դեպքում, գիտնականների խոսքով, ծովի մակարդակը կբարձրանա մոտավորապես 65 մետրով: Արդյունքում՝ մոլորակի միջին ջերմաստիճանը կբարձրանա 14-ից 16 աստիճանով: Հյուսիսային Ամերիկայում ջրի տակ կհայտնվի ԱՄՆ-ի ամբողջ Ատլանտյան առափնյակը՝ Ֆլորիդայի և Մեքսիկական ծոցի առափնյակի հետ միասին: Ջրի տակ կանցնի Կալիֆորնիայի մեծ մասը: Լատինական Ամերիկայում կհեղեղվի Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս-Այրեսը, ինչպես նաև՝ Ուրուգվայն ու Պարագվայը: Աֆրիկան զգալի չափով անվնաս կմնա: Եվրոպայում ջրասույզ կլինեն շատ հայտնի վայրեր, կանհետանան Լոնդոնը, Վենետիկը, Նիդեռլանդները և Դանիայի մեծ մասը: Ասիայում կհեղեղվեն տարածքներ, որտեղ մոտավորապես 600 միլիոն չինացի է ապրում, երկրի երեսից կվերանան Բանգլադեշը և Հնդկաստանի ափամերձ տարածքները: Ավստրալիայում ՝ աշխարհամասի հենց կենտրոնում, մի ամբողջ ծով կգոյանա:

National Geographic-ը, սակայն, զգուշացնում է, որ շատ վախենալ պետք չէ, քանի որ սառույցների հալվելու ընթացքը ամբողջ աշխարհի մասնագետների հսկողության տակ է, և իրենց հաշվարկներով՝ Երկիր մոլորակի ամբող ջսառույցի հալման համար անհրաժեշտ կլինի մոտավորապես հինգ հազարամյակ, փոխանցում է news.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Կձերբակալվի՞ արդյոք Սահակաշվիլին’
Հաջորդ հոդվածը‘«Օկեան Էլզի» խմբին Սարատովում տուգանել են որպես ներգաղթյալների. տեսանյութ’