‘Գիտնականները վերականգնել են Ռենուարի նկարի կարմիր գույնը’

872

Չիկագոյի համալսարանի գիտնականները վերականգնել են Օգյուստ Ռենուարի՝«Մադամ Կլապիսոնի դիմանկարի» մեջ առկա իրական կարմիր գույնը: Ինչպես հայտնում է BBC-ն,  ռեստովրատոր Ֆրանչեսկա Կասադիոն եւ քիմիկոս Ռիչարդ վան Դյույնը ներկերի ոչ մեծ հետազոտություն են անցկացրել եւ պարզել, որ նկարը նախկինում եղել է զգալիորեն ավելի վառ գույների:

Կասադիոյի գլխավորությամբ անցկացված մի քանի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կտավը նախկինում այլ տեսք է ունեցել. շրջանակը հանելուց հետո պարզ է դարձել, որ եզրերը ներկված են ինտենսիվ կարմիր գույնով:

Գիտնականները ներկայացրել են նաեւ նկարի ամբողջական թվային կրկնօրինակը՝ վերականգնված կարմիր ֆոնով: Մոտակա ժամանակներս Չիկագոյի համալսարանում կբացվի ցուցահանդես՝ նվիրված այս հետազոտությանը:

Նախորդ հոդվածը‘Ալմաթիյում ոստիկանությունը ձերբակալել է մոտ 30 ցուցարարների’
Հաջորդ հոդվածը‘Ձյան պատճառով Ճապոնիայում 10 մարդ է զոհվել’