‘Գիտնականներն ապացուցել են, որ գոյություն ունի ոչ թե մեկ, այլ երկու «Մոնա Լիզա»’

1736

Պատմաբանների  հայտնաբերած փաստերի  համաձայն՝ «Այզելուորտյան Մոնա Լիզա » կտավը նույնպես պատկանում է դա Վինչիի վրձնին: Մասնագետների կարծիքով՝ այս կտավը հայտնի «Մոնա Լիզայի» առաջին տարբերակն է:

Վերածննդի շրջանի հայտնի արվեստաբան Ջորջիո Վեզարիի վկայությամբ՝  առեղծվածային ժպիտով երիտասարդ կնոջ դիմանկարի վրա Լեոնադոն սկսել է աշխատել 1503թվականից  և անավարտ է թողել այն: Վեզարիի ասելով՝ «Մոնա Լիզան» ավարտին է հասցվել 1519-ին:

Աշխարհահռչակ կտավի երկրորդ տարբերակի գոյության կողմնակիցների վարկածով՝ 1503-ից  մինչև 1519 թթ. Լեոնարդո դա Վինչին աշխատել է ոչ թե մեկ, այլ 2 «Մոնա Լիզաների» վրա: 1503թ. պատկերված «Այզելուորտի Մոնա Լիզան» կտավի առաջին տարբերակն է, իսկ դա Վինչիի՝ Լուվրի հավաքածուում ցուցադրվող «Ջոկոնդան», որը  ծնվել է ավելի ուշ՝ 1519-ին, երկրորդը: 

Նախորդ հոդվածը‘Վրացական կողմը զարմացած է Ֆրանսիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունից’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ-ում կառավարությունը սահմանել է հացի գինը` 110 դրամ ‘