Գլադկով․ Բելգորոդի մարզի ուղղությամբ օրվա ընթացքում 650 արկ է արձակվել

292

Ուկրաինայի զինված ուժերը օրվա ընթացքում Բերգորոդյան մարզի ուղղությամբ 650 արկ են արձակել, այդ թվում՝ 185-ը՝ Նոր Տավոլժանկայում, որտեղ փորձել է թափանցել դիվերսիոն-հետախուզական խումբը, իր Telegram ալիքում գրել է տարածաշրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը։

Գլադկովի տվյալներով՝ Շեբեկինոյան քաղաքային շրջանի տարածքում իրականացվել է թշնամական դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցում, ահաբեկիչներն ուզում էին նավով տեղաշարժվել Նոր Տավոլժանկա գյուղի շրջանում, սակայն ռուսաստանցի զինծառայողները կասեցրել են նրանց։

Գլադկովը հավելել է, որ ընդհանուր առմամբ՝ օրվա ընթացքում շրջանում արձանագրվել են 650-ի կարգի գնդակոծություններ, նա նշել է, որ զոհեր և ավերածություններ չկան, բայց վնասվել են բնակելի տներ, մշակույթի հաստատություններ, այլ կառույցներ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԹուրքիայի ԱԳՆ ղեկավարին սխալմամբ շնորհավորել է նրա «ծաղրական» ակաունտում
Հաջորդ հոդվածըԲելգիայի հետախուզությունը հետաքննում է իր զենքի կիրառումը Բելգորոդի մարզում