‘Գլազեւ. ՄՄ-ն, ի տարբերություն ԵՄ-ի, ուղղված չէ անդամ երկրներին ինքնիշխանությունից զրկելուն ‘

930

Մաքսային միությունը, ի տարբերություն ԵՄ-ի, ուղղված չէ անդամ երկրներին ինքնիշխանությունից զրկելուն: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազև` ելույթ ունենալով Կազանում ընթացող «Եվրասիական տնտեսական ինտեգրացիա. ձեռքբերումներ և խնդիրներ» համաժողովի ժամանակ: «Ուկրաինայի հետ բանակցությունների ընթացքում, որոնց ես անմիջական մասնակցություն եմ ունեցել, ի հայտ են եկել բազմաթիվ դեպքեր, երբ ԵՄ վերազգային մարմինն արդեն բանակցությունների փուլում փաստացի որոշումներ է կայացրել Կիևի փոխարեն: Եվրախորհրդարանի`վերազգային, քաղաքական, այլ ոչ թե տնտեսական կառույցի, առկայությունն ինքնին ցույց է տալիս, որ ԵՄ-ն ամենից առաջ քաղաքական նախագիծ է: Ի տարբերություն դրա, Մաքսային միությունը հետապնդում է տնտեսական նպատակներ, և վերջինիս շրջանակներում ընդունվող բոլոր որոշումները պարտադիր կերպով համաձայնեցվում են անդամ բոլոր պետությունների հետ», -հայտարարել է Գլազևը: 

Նրա խոսքով, ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման դեպքում Ուկրաինան կզրկվեր ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքներից: 

Նախորդ հոդվածը‘Փակ է Գյումրի-Լանջիկ ճանապարհահատվածը’
Հաջորդ հոդվածը‘Փաստաբան. Շանթ Հարությունյանին առաջադրված մեղադրանքներն անհիմն են’