‘Գլազև. Հայկական բանակցողներն անգամ չեն էլ կարդացել ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի տեքստը’

937

Հայաստանի և Եվրամիության միջև ասոցացման համաձայնագրի հայերեն տեքստը պարունակում է զարմանալի գոհարներ: Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան», այս մասին հայտարարել է ՌԴ ԳԱԱ ակադեմիկոս, ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը:

Ինչպես նշել է Գլազևը, տեքստում, օրինակ, ասված է, որ Հայաստանը պարտավորվում է կատարել Եվրամիության դիրեկտիվները ծովային ձկնային առևտրում, կամ Եվրամիության հետ սահմանամերձ առևտրում՝ չնայած որ Հայաստանը դեպի ծով ելք չունի, և ԵՄ-ի հետ էլ սահմաններ չունի, ու այսպես շարունակ: «Այսինքն, մարդիկ, ովքեր հայկական կողմից պատասխանատու էին բանակցությունների համար, անգամ չեն էլ կարդացել տեքստը: Եթե Հայաստանն ստորագրեր այդ փաստաթուղթը, ապա իր անկախությունից կզրկվեր այն նույն ոլորտներում, ինչ որ Ուկրաինան, և փաստորեն կզրկվեր Եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին մասնակցելու հնարավորությունից՝ ստիպված լինելով դուրս գալ մեր արտոնյալ տնտեսական համագործակցության կառույցներից»,-հայտարարել է ռուսական պաշտոնյան:

Նախորդ հոդվածը‘Օմբուդսմեն. Կոմայգու այլասերվածությունը վերացնելն անհրաժեշտ է’
Հաջորդ հոդվածը‘Էշտոնը և Ֆյուլեն քնադատության են ենթարկել Ադրբեջանի ընտրությունները’