‘Գլենդելում կրեդիտ քարտեր կեղծելու համար երկու հայ է ձերբակալվել’

1126

Գլենդելում երեքշաբթի երկու հայ է ձերբակալվել՝ անձնական տվյալներ գողանալու կասկածանքով: Տղամարդիկ ձերբակալել են այն բանից հետո, երբ նրանց մոտ հայտնաբերվել են կեղծ կրեդիտ քարտեր:

Ինչպես հաղորդում է Glendale News-Press-ը, ոստիկանությունը 28-ամյա Արթուր Ղազարյանի և 26-ամյա Հովհաննես Ղազարյանի մեքենաներում հայտնաբերել է ընդհանուր առմամբ 138 հատ կրեդիտ քարտ:

Ինչպես հայտնել է Գլենդելի ոստիկանության մամուլի խոսնակը, հետագա ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Արթուր Ղազարյանը նախկինում դատապարտված է եղել նմանատիպ մեղադրանքով:

Նախորդ հոդվածը‘Մասիս քաղաքում հայտնաբերվել է ապօրինի ձկնաբուծարան. Ֆիննախ’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Քաղաքական աշնան նախամուտը’