‘Գլխավոր դատախազի միջնորդության քվեարկությունը կավարտվի 15:30-ին’

992

«Խնդրում եմ նկատի ունեցեք, որ ԱԺ դատարան, վերաքննիչ մարմին, ապացուցեր գնահատող, վճիռ սահմանող կամ որոշում ընդունող չէ, խնդրում եմ իրականացրենք միայն ընթացակարգը, հնարավորություն տվեք Վարդան Օսկանյանին ներգրավել որպես մեղադրյալ, փոխել նրա կարգավիճակը ու նախաքննություն անցկացնող մարմնին հնարավորություն տալ շարունակել նախաքննությունը»:

Ilur.am-ի փոխանցմամբ՝ այս խոսքերով գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ամփոփեց իր ելույթը:

Այնուհետև ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը ներկայացրեց քվեարկության ընթացակարգը, ըստ որի՝ քվեարկությունը տեղի կունենա ԱԺ-ի նիստերի դահլիճի հարևանությամբ գտնվող նախասրահում ժամը 14:50–ից մինչև ժամը 15:30-ը:

Հիշեցնենք, որ ԲՀԿ, ՀԱԿ և ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունները հայտարերել են, որ չեն մասնակցի քվեարկությանը, իսկ ԲՀԿ-ն ընդհանրապես լքել է դահլիճը:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշել է, որ «Ժառանգություն» խմբակցությունը նույնպես կբոյկոտի քվեարկությունը, եթե Աղվան Հովսեփյանը հետ չվերցնի միջնորդագիրը:

Նախորդ հոդվածը‘Օսկանյանի հարցով քվեարկությունը ավարտվեց’
Հաջորդ հոդվածը‘Ռամոսի նոր դեմարշն ընդդեմ Մոուրինյոյի’