Գլխավոր դատախազները՝ ի պաշտպանություն ուկրաինացի գործընկերոջ

458

Նոր Զելանդիայի, Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի և ԱՄՆ-ի գլխավոր դատախազները հայտարարել են իրենց աջակցութունը Ուկրաինայի գլխավոր դատախազին։

Համապատասխան հայտարարությամբ ուրբաթ օրը հանդես է եկել Նոր Զելանդիայի գլխավոր դատախազ Դևիդ Փարքերը։

«Նոր Զելանդիայի, Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի և ԱՄՆ-ի գլխավոր դատախազները աջակցում են Ուկրաինայի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովային և նրա աշխատակիցներին, ինչպես նաև ողջ ուկրաինացի ժողովրդին՝ պատասխանատվության կանչելու բոլոր նրանց, ովքեր ռազմական հանցագործություներ են կատարել»,- ասվում է հայտարարության մեջ։

Փաստաթղթում նաև նշվում է, որ այդ երկրների գլխավոր դատախազները կաջակցեն ցանկացած հետաքննության, որ կանցկացնեն Ուկրաինան և միջազգային կազմակերպությունները, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարանը, Միավորված ազգերի կազմակերպությունը և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը։ «Մենք անհամբեր սպասում ենք Ուկրաինայի գլխավոր դատախազի և նրա գրասենյակի հետ համատեղ աշխատանքին, որպեսզի յուրաքանչյուր հանցագործ երաշխավորված կերպով կանգնի դատարանի առաջ»,- նշվում է հայտարարության մեջ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԲրիտանական և իտալական 4 թոփ ակումբներ հետաքրքրված են Մխիթարյանի ծառայություններով
Հաջորդ հոդվածըՆԱՏՕ-ն Ֆինլանդիային և Շվեդիային է թողել դաշինքի ուժերն իրենց տարածք թողնելու ընտրությունը