‘Գլխավոր դատախազության հայտարարությունը’

1610

Հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ վեց քաղաքացիների սպանության, մանկահասակ երեխային մարմնական վնասվածքներ պատճառելու առթիվ հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է: ՀՀ գլխավոր դատախազությունը՝ ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, շարունակում է հսկողություն իրականացնել նախաքննության օրինականության նկատմամբ: Միաժամանակ, ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ օրենսդրությանը և միջազգային պայմանագրերին համապատասխան, միջոցներ է ձեռնարկում հանցագործության համար  քրեական պատասխանատվության անխուսափելիության ապահովման ուղղությամբ: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազության կայքը:

Նախորդ հոդվածը‘Քննչական կոմիտեն որոշում է կայացրել՝ Պերմյակովին որպես մեղադրյալ ներգրավելու մասին’
Հաջորդ հոդվածը‘Գյումրիի ավտոերթի մասնակիցները շարժվել են դեպի ռազմաբազա’