‘Գլխավոր դատախազությունն առայժմ չի մանրամասնում, թե ինչ քայլեր է ձեռնարկելու ‘

1029

Գլխավոր դատախազության ձեռնարկած քայլերի մասին պարբերաբար տեղեկատվություն կտրամադրվի, iLur.am-ի հետ զրույցում անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ գլխավոր դատախազությունում անցկացրած խորհրդակցությանը՝ ասաց դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը: Նա, սակայն, չմանրամասնեց, թե ի՞նչ քայլերի մասին է խոսքը, և արդյոք պաշտոնակություններ լինելո՞ւ են: Տռուզյանը տեղեկացրեց, որ իրենք հանդես կգան մամուլի հաղորդագրությունով:

Մեր այն հարցին, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանը որոշեց հենց հիմա խորհրդակցություն անցկացնել, Սոնա Տռուզյանն այսպես արձագանքեց.

«Նախագահի գործունեությունը ես չեմ կարող մեկնաբանել: Դիմեք նախագահի մամուլի քարտուղարին»:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 29-ին իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ, մասնավորապես, նշել է դատախազների անփութության, ինչպես նաև նախաքննական պրակտիկայում բացթողումների մասին:

Նախորդ հոդվածը‘ՆԱՏՕ-ի հերթական շաբաթը Հայաստանում ‘
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանությունը ձերբակալել է թմրամիջոցների կիրառման դասագրքի հեղինակներին ‘