‘Գլխավոր դատախազ. Յանուկովիչը 6 մլրդ դոլարի վնաս է հասցրել Ուկրաինային’

1135

Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիտալի Յարեման ՌԴ գլխավոր դատախազությանը հարցում է ուղղել նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի և երկրի ղեկավարի պաշտոնում նրա իշխանավարության օրոք այլ բարձրաստիճան պաշտոնյաների գտնվելու վայրի և ձերբակալության վերաբերյալ: Այդ մասին Յարեման հայտարարել է Գերագույն ռադայում հաշվետվություն տալու ընթացքում, հաղորդել է ТАСС-ը:

Գլխավոր դատախազը նախկին նախագահին մեղադրել է երկրի տնտեսությանը 100 մլրդ գրիվենի (մոտավորապես 6 մլրդ դոլար) վնաս հասցնելու մեջ: Նրա խոսքով՝ պետությունն արդեն վերադարձրել է ավելի քան 500 հա գողացված հողատարածք՝ մեկ միլիարդ գրիվենից ավելի արժողությամբ, այդ թվում՝ Յանուկովիչի Մեժիգորիեի նստավայրը:

Ընդհանուր առմամբ, դատախազության տվյալներով՝ 2014 թ. ընթացքում վերադարձվել է 78 հազար հա հողատարածք՝ 97 մլրդ գրիվեն արժողությամբ, ըստ vesti.ru-ի՝ հաղորդել է Յարեման:

Նախորդ հոդվածը‘Թոնի Էբոթը կարող է զրկվել Ավստրալիայի վարչապետի և իշխող կուսակցության առաջնորդի պաշտոններից’
Հաջորդ հոդվածը‘Կոնյակի, գինու և օղու արտադրությունը 2014 թվականին նվազել է ‘