‘Գլխավոր քարտուղար. Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կախված է միայն Կիևից’

822

ՆԱՏՕ-ն հարգում է Ուկրաինայի արտադաշինքային կարգավիճակը, և միայն այդ երկրից է կախված դաշինքին անդամակցելու հարցը, ուրբաթ հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Նա հաստատել է, որ ուժի մեջ է մնում 2008 թ. Բուխարեստի գագաթնաժողովում  ՆԱՏՕ-ի ընդունած որոշումն այն մասին, որ Վրաստանը և Ուկրաինան իրավունք ունեն անդամակցելու դաշինքին: «Այսօրվա հանդիպումից, ինչպես նաև ավելի վաղ Ուկրաինայի նախագահի հետ բանակցություններից հետո ես եզրակացրել եմ, որ Ուկրաինան խիստ շահագրգռված է ՆԱՏՕ-ի հետ գործնական համագործակցության հետագա զարգացմամբ»,- ասել է Ռասմուսենը Բրյուսելում պաշտպանության նախարարների մակարդակով  Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնաժողովի հերթական նիստից հետո, որին մասնակցել է Ուկրաինայի պաշտպանության նորանշանակ նախարար Պավել Լեբեդևը: Խորհրդակցության շրջանակներում կողմերը նամակներ են փոխանակել, որոնցում հաստատվում է Ուկրաինայի մտադրությունը՝ աջակցելու  Սոմալիի ափերում ծովահենության դեմ պայքարի՝ ՆԱՏՕ-ի «Օվկիանոսային վահան» օպերացիային: Ուկրաինան այնտեղ կուղարկի ուղղաթիռ և արագընթաց հածանավ, հաղորդում է   РИА Новости-ն:

Նախորդ հոդվածը‘Վիկտոր Յանուկովիչ. Ուկրաինան Եվրո-2020-ի անցկացման հայտ կներկայացնի’
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆին ընտրակեղծարարության մեջ մեղադրում է գրեթե բոլորին, բացի «արցախյան պատերազմի ռահվիրա» Սերժիկ Սարգսյանից ‘