‘Գլխացավի առաջացման 10 պատճառ’

1371

1. Դուք վատ եք սնվում: Ի դեպ, վատ ասելով՝ միշտ չէ որ հասկանում ենք քիչ: Պարզապես որոշ մթերքներ կամ դրանց համադրությունները կարող են առաջացնել գլխացավ (օրինակ՝ կապույտ պանիրներն ու կարմիր գինին): Գլխացավի պատճառ կարող է նաև լինել սնվելու օրակարգի խախտումը:

2. Դուք ուտում եք չափազանց քիչ կամ չափազանց շատ քաղցրավենիք: Մտավոր աշխատանքի դեպքում գլյուկոզայի պակասը, ինչպես նաև չարաշահումը կարող է ազդել ոչ միայն կազմվածքի, ինքնազգացողության վրա, այլ նաև առաջացնել գլխացավ: 

3. Դուք հազվադեպ եք փողոց դուրս գալիս: Սա իսկական խնդիր է հատկապես գրասենյակային աշխատողների համար: Տոթ և փոշոտ միջավայրը լրջորեն ազդում է մարդու օրգանիզմի և արտադրողականության վրա: Թթվածնի պակասից նույնպես կարող է առաջանալ գլխացավ:

4. Դուք չափազանց շատ կամ չափազանց քիչ եք քնում: Երկու դեպքում էլ խանգարվում է ուղեղի բնականոն աշխատանքը՝ առաջացնելով ցավեր և նույնիսկ միգրեն:

5. Դուք շատ ժամանակ եք անցկացնում մոնիտորի կամ հեռուստացույցի էկրանի առջև:Սա գլխացավի առաջացման ևս մեկ պատճառ է, որն առաջանում է աչքերի գերհոգնածության պատճառով:

6. Դուք գտնվում եք սուր բույրերի շրջապատում: Սրանք կարող է լինել ոչ միայն օծանելիքի, այլ նաև լվածքի փոշու կամ լոսյոնների  բույրերը: 

7. Ձեր ինքնազգացողությունը կախված է եղանակից: Եղանակի փոփոխության հետ անոթները չեն հասցնում հարմարվել մթնոլորտային ճնշման կտրուկ տատանումներին, որի հետևանքով առաջանում է սպազմ, և ուղեղի որոշ բջիջներ չեն ստանում բավարար քանակությամբ թթվածին և սննդային նյութեր: Արդյունքում առաջանում է գլխացավ:

8. Հորմոնները անհանգիստ են: Այս խնդիրը անհանգստացնում է հատկապես կանանց՝ օվուլյացիայի ժամանակ, որը կարող է ուղեկցվել գլխացավերով:

9. Դուք անհարմար դիրքով եք նստած: Ամբողջ օրը համակարգչի առջև նստելով՝ մենք հազվադեպ ենք մտածում, որ անհարմար դիրքը կարող է առաջացնել գլխացավ: Սակայն, իրականում, նստած ժամանակ կարող են սեղմվել որոշ անոթներ ու նյարդային հանգույցներ, որոնք բերում են գլխացավի առաջացման:

10. Դուք շատ եք անհանգստանում: Սթրես, ադրենալին և բարկություն՝ միգրենի ու գլխացավերի մշտական ուղեկիցները:

Ինչպես ազատվել մշտական գլխացավերի պատճառներից

Նախ և առաջ պետք է կարգավորել աշխատանքի և հանգստի օրակարգը. պարբերաբար պետք է ուղեղին հանգստանալու հնարավորություն տալ: 

Այնուհետև պետք է կարգավորել սնունդ ընդունելու օրակարգը. երբեք չի կարելի հրաժարվել ճաշից, օրինակ, աշխատավայրում չափազանց զբաղված լինելու պատճառով: Կարևոր է նաև, թե  ինչ եք ուտում: Զանազան թխվածքաբլիթները, փքաբլիթներն ու կոնֆետները խնդիրներ կստեղծեն ոչ միայն ձեր կազմվածքի, այլ նաև գլխի համար:

Եվ, վերջապես, ձեր առողջության և ինքնազգացողության վրա մեծ նշանակություն ունի առողջ քունն ու մաքուր օդում պարբերաբար զբոսանքները: 

Գլխացավի պատճառները կարող են շատ տարբեր լինել: Սակայն եթե նկատել եք, որ գլխացավերը ձեզ մոտ պարբերական բնույթ են կրում առանց բացահայտ պատճառների, պետք է շտապ այցելել բժշկի, քանի որ գլխացավերը կարող են ավելի լուրջ ու վտանգավոր հիվանդությունների ահանզագեր լինել:

                                                                                                                                                                                      doctors.am

Նախորդ հոդվածը‘Վթար Այնթափում. կան տուժածներ’
Հաջորդ հոդվածը‘Արթուր Աբրահամն ու իր ընտրյալը’