‘Գյոտցե. « Եթե Մարկոն երջանիկ է, ապա ամեն ինչ լավ է»’

982

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեն մեկնաբանել է իր ընկեր Մարկո Ռոյսի` Դորտմունդի «Բորուսիայի» հետ պայմանագիրը երկարաձգելու որոշումը:

«Ուրախ եմ Մարկոյի համար: Պայմանագրի երկարաձգումը շատ լավ է ինչպես «Բորուսիայի», այնպես էլ ամբողջ Բունդեսլիգայի համար: Այս որոշումն ինձ չի զարմացնում: Եվ եթե Մարկոն երջանիկ է, ապա ամեն ինչ լավ է»,-Գյոտցեի խոսքը մեջբերված է «Sky News»-ից:

Հիշեցնենք, որ Մարկո Ռոյսը «Բորուսսիայի» հետ մինչև 2019 թվականը նախատեսված պայմանագիր է կնքել և տարեկան ստանալու է մոտ 10 մլն եվրո աշխատավարձ:

Նախորդ հոդվածը‘ՄԻԵԴ դատավորի մրցույթին առաջադրվել է 2 թեկնածու ‘
Հաջորդ հոդվածը‘Վարդան Հարությունյան. Իշխանությունները փորձում են երկրում վախի մթնոլորտ ստեղծել’