‘Գյուղապետի նկատմամբ քրգործ է հարուցվել՝ ընտրակաշառք տալու համար’

1289

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2013թ. փետրվարի 27-ին հարուցվել է քրեական գործ` Վարագավան համայնքի ղեկավարի կողմից նույն համայնքի բնակչին 5000 դրամ ընտրակաշառք տալու դեպքի առթիվ:

Մասնավորապես` Տավուշի մարզի Վարագավան գյուղի բնակիչ Ս. Մանուչարյանը ՀՀ ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում է տվել, որ նույն համայնքի ղեկավար Ս. Մանուչարյանը 2013թ. փետրվարի 17-ին գյուղապետարանում իրեն որպես ընտրակաշառք է տվել 5000 դրամ գումար` փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններում համայնքի ղեկավարի նախընտրած թեկնածուի օգտին քվեարկելու համար:

Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 2-րդ մասով: Կատարվում է նախաքննություն:

Նախորդ հոդվածը‘Վաղվանից Բարեկամության հրապարակում կգործարկվեն նոր տեսախցիկներ’
Հաջորդ հոդվածը‘Թատերականի դռները փակել են՝ թույլ չտալով ուսանողներին դուրս գալ’