‘Գյուղապետ. Գյուղում ես ու չոբանն ենք մնացել. Մամուլ’

1424

Արմավիրի մարզի կարկտահարությունից տուժած համայնքների գյուղացիները ստիպված վերավարկավորվում են. ՀՀ կառավարությունն էլի չօգնեց գյուղացիներին: Օրինակ՝ փաստի առաջ կանգնած Արմավիրի մարզի 300 ընտանիք ունեցող Հայկավան համայնքում 180-ն արդեն ունեն գյուղատնտեսական նպատակներով վերցրած վարկեր: «Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ նրանք ստիպված երկրորդ անգամ են վարկավորվում, որպեսզի կարողանան գոյատևել ու վարուցանք անել:

Պատճառն այն է, որ ՀՀ կառավարության բաժանած բազուկի, լոլիկի, առվույտի, վարունգի, ձմերուկի, արևածաղկի ու եգիպտացորենի սերմերն ուշ են տեղ հասել. գյուղացիներն իրենց սեփական միջոցներով են ցանքսը կատարել ու հիմա ապրելու գումար չունեն: Տխուր է նաև Շենավան համայնքի վիճակը: 90 տղամարդ կարկտահարությունից հետո մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի: Գյուղապետ Արթուր Մկրտչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կատակում է. «Գյուղում ես ու չոբանն ենք մնացել. Ես՝ գյուղապետ, ինքն էլ՝ ինձ տեղակալ»:

Նախորդ հոդվածը‘Մահացել է Նելսոն Մանդելան ‘
Հաջորդ հոդվածը‘Նախագահականում ջրի փոխարեն կոնյակ են խմու՞մ. Մամուլ’