‘Գյուղատնտեսական տոնավաճառները դեկտեմբերի 20-ից կգործեն ամենօրյա ռեժիմով’

1109

Երևանի գյուղատնտեսական տոնավաճառներն ամանորի նախաշեմին` դեկտեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 28-ը, կգործեն ամենօրյա ռեժիմով:

Գյուղնախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տոնավաճառները կազմակերպվում են Կասյան փողոցի վերին հատվածում և Մաշտոցի պուրակին հարող տարածքում (Մալիբու սրճարանի հարևանությամբ): Տոնավաճառներին մասնակցում են հանրապետության տարբեր մարզերի գյուղացիական տնտեսություններ, որոնք սպառողներին ներկայացնում են բացառապես սեփական արտադրանքը:

Տոնավաճառի մասնակիցներին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն անվճար հիմունքներով տրամադրում է վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ ու սայլակներ: 

Նախորդ հոդվածը‘YouTube-ը հրապարակել է 2014-ի ամենահայտնի տեսահոլովակների ցանկը’
Հաջորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյան. Ես չէ, որ պետք է գնահատեմ «Նաիրիտ» գործարանի վերագործարկմանը նպատակաուղղված նախկին վարչապետի գործողությունները’