‘Գյուղացիները դիզվառելիք կստանան 350 դրամով’

1062

Այսօրվա ՀՀ կառավարության նիստում որոշվել է հողօգտագործողներին 2013 թվականի համար մատչելի գնով դիզելային վառելանյութ և ազոտական պարարտանյութ ձեռք բերելու նպատակով պետական աջակցության ծրագրերն իրականացնելու` սուբսիդիա տրամադրելու համար ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել ավելի քան 3 մլրդ 16 մլն դրամ։

Աջակցության շնորհիվ հանրապետություն ներկրվելիք ավելի քան 27 հազար տոննա ազոտական պարարտանյութի 50 կիլոգրամանոց ամեն մի պարկը հողօգտագործողին կվաճառվի 6 հազար դրամով, ավելի քան 17 մլն լիտր դիզելային վառելանյութի ամեն մի լիտրը` 350 դրամով։

ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարվել է նաև ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ-ին երեք ամիս ժամկետով տրամադրել ավելի քան 3 մլրդ դրամի չափով բյուջետային վարկ։ 

 

Նախորդ հոդվածը‘Ֆուտբոլիստին ձերբակալել են հենց խաղի ժամանակ’
Հաջորդ հոդվածը‘«Խոսրովի անտառ» արգելոցի տնօրենի պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել’