‘Գյուղացիները «վրեժ» են լուծել գյուղապետից՝ կեղծված ընտրությունների համար. Մամուլ’

1444

Արարատի մարզի Գոռավան համայնքի բնակիչները «վրեժ» են լուծել իրենց գյուղապետ Արսեն Բազիկյանից: Առիթը եղել է գյուղում ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի «հաղթանակը»: «Ժողովուրդի» աղբյուրները փոխանցում են, որ 2910 բնակչություն ունեցող այս գյուղի մեծամասնությունն իր քվեն տվել է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, սակայն գյուղապետի «թեթև ձեռքով» Սերժ Սարգսյանին են «անցել» այդ ձայները: Գյուղացիներն էլ, տեղեկանալով այդ մասին, փորձել են վրեժ լուծել համայնքապետից և օրերս նրան պատկանող 30 հա հողատարածքի ողջ ծառերը գիշերով «կտրել» են: «Ժողովուրդը» զրուցել է գյուղապետի հետ`պարզելու, թե ինչու է կեղծել մարդկանց ձայները, որի արդյունքում պատժվել է. «Չէ, նման բան չկա, ծառերն ընտրության հետ ոչ մի կապ չունեն: Ես ի՞նչ իմանամ ինչի համար են հատել, հետո էլ`ծառերը իմը չեն, ուրիշինն են, ծառերն իմ ախպորն են ու իրա ընկերոջը»:

Նախորդ հոդվածը‘Ուսումնավարժանք՝ հենց երդմնակալության օրերին. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Մոնտաժված ազատություն. Մամուլ’