‘Գյուղացիները փակել են ճանապարհն ու պահանջում են Սերժ եւ Տիգրան Սարգսյաններին. Տեսանյութ’

1340

Շիրակի մարզի Ամասիայի շրջանի գյուղերի բնակիչներն այսօր, ի նշան բողոքի, փակել էին Ամասիայից Գյումրի տանող ճանապարհը և պահանջում էին, որ ներկայանան Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը: Տեղեկացնում է ԳԱԼԱ-ն: Նրանք բողոքում են առկա սոցիալ-տնտեսական խնդիրներից, սակայն առավել շատ նրանց զայրացրել է այն հանգամանքը, որ այսօր առավոտյան կաթ մթերող ընկերություններից իմացել են, որ կաթը գյուղացուց մթերելու են ոչ թե 150, այլ 140 դրամով: Գյուղացիներն ընդհանրապես հրաժարվել են կաթ հանձնել, նրանք փակել են ճանապարհը և ետ են դարձրել կաթ մթերող բոլոր ավտոմեքենաներին:Մանրամասները՝ ԳԱԼԱ-ի տեսանյութում: 

Նախորդ հոդվածը‘Իրանում նախագահական ընտրապայքարից դուրս են եկել երկու թեկնածուներ’
Հաջորդ հոդվածը‘Աշխարհի ամենափոքր անկախ կղզի-պետության նախագահ է դարձել Բարոն Ուաքան’