‘Գյուղը գնդակոծության տակ է, իսկ Սերժ Սարգսյանը խորհուրդ է տալիս հողագործությամբ և անասնապահությամբ զբաղվել. Մամուլ’

984

Տավուշի մարզի Մովսես գյուղում երեկ հուղարկավորել են փետրվարի 9-ին հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Մհեր Եղշատյանին: Թաղմանը մասնակցել է ընդամենը 10-12 մարդ: Գյուղի քահանան է խորհուրդ տվել մի քանի հոգով թաղել, քանի որ այս օրերին գյուղը գնդակոծության տակ է:

«Ավտոմատի կրակոցները չեն դադարում, մարդիկ վախենում են տնից դուրս գալ»,- պատմեց բնակիչներից մեկը:

Հիշեցնենք, որ նախօրեին գյուղ ժամանած Սերժ Սարգսյանը գյուղացիներին խորհուրդ էր տվել հողագործությամբ և անասնապահությամբ զբաղվել:

Նախորդ հոդվածը‘Ղուկասյանի եղբորորդուն ծեծե՞լ են, թե՞ գլխին սառույց է ընկել. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Հովանավորը՝ «Գարեգին Նժդեհ» ֆիլմի մասին. Վստահ եմ, որ գումարներ քամուն չենք տվել. Մամուլ’