‘Գյուղնախարարությունը դեմ է Սյունիքի արոտավայրերը իրանցիներին տրամադրելու գաղափարին’

835

Գյուղատնտեսության նախարարությունը նպատակահարմար է գտնում Սյունիքի մարզի արտովայրերը Իրանի անասնապահներին տրամադրելու փոխարեն՝  տեղի ռեսուրսներով բուծել ոչխարներ, որոնք էլ հետագայում կվաճառվեն Իրանին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց նախարարության անասնաբուժության եւ անասնաբուծության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ գյուղնախարարությունն իր տեսակետը ներկայացրել է կառավարության քննարկմանը: «Կարծում ենք, որ կառավարությունը կողմ կլինի նման մոտեցմանը», — նշեց պաշտոնյան:

Աշոտ Հովհաննիսյանի խոսքով՝ մանր եղջերավորների արտահանումը չպետք է գերազանցի տարեկան 150 հազար գլուխը. դա, ըստ նրա, պետք է նախ բավարարի տեղական պահանջարկը, եւ ապա՝ գլխաքանակի ավելացմանը զուգահեռ՝ պետք է ավելացնել արտահանման տեմպերը: 

Նախորդ հոդվածը‘Լյովա Խաչատրյան. Արդեն գնում են ունեւոր ձեռներեցները, իսկ դա լուրջ խնդիր է ‘
Հաջորդ հոդվածը‘Մոնսերատ Կաբալյեի այցը Ծիծեռնակաբերդ (ֆոտոշարք)’