‘Գյուղնախարարություն. Խոշոր եւ մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակն ավելացել է’

2218

2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում նախորդ տարվա համեմատությամբ ավելացել է խոշոր եղջերավոր կենդանիների և ոչխարների գլխաքանակը:

Ինչպես հաղորդում է ՀՀ գյուղնախարարության մամուլի ծառայությունը, այս հանգամանքն իր ազդեցությունն է թողնում ներքին շուկայում մսի գների ձևավորման վրա: Աղբյուրի համաձայն, ընթացիկ տարում ևս շարունակվում են մսի գնանկման միտումները: Այսպես, նախորդ տարվա համեմատությամբ տավարի մսի գները նվազել են 100-150 դրամով, խոզի մսինը` 8-10 %-ով, իսկ ոչխարի մսինը` 4-5 %-ով: 

Նախորդ հոդվածը‘Ալժիրում եռօրյա սուգ է հայտարարվել օդանավի աղետի զոհերի հիշատակին’
Հաջորդ հոդվածը‘Լոնդոն. ԼՂ հակամարտությունը խոչընդոտում է տարածաշրջանի զարգացմանը’