‘Գյումրիի ավագանին նոյեմբերի 12-ին կրկին կքննարկի աուդիտ հրավիրելու հարցը ‘

985

Գյումրիի ավագանու հաջորդ նիստի օրակարգում կրկին լինելու է աուդիտ հրավիրելու հարցը: Այս մասին iLur.am-ին հայտնեց Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը: Պատասխանելով այն հարցին, թե Գյումրիի քաղաքապետարանում ստուգումներ անցկացվե՞լ են, Եգանյանն ասաց.

«Ավագանին պետք է որոշում կայացնի աուդիտ անցկացնելու վերաբերյալ, նոր հրավիրվի»:

Նշենք, որ Գյումրիի նորընտիր ավագանու առաջին նիստը նախատեսված է նոյեմբերի 12-ին: Օրերս ավագանու նիստի ժամանակ ավագանու անդամներից 6-ը դեմ քվեարկեցին աուդիտ հրավիրելու առաջարկին, 2-ը` ձեռնպահ: Մեր այն դիտարկմանը, թե կարծիքներ կան, որ Բալասանյանն այդ հարցը ավագանու քննարկմանը դնելով՝ փորձում էր հանրությանը ցույց տալ նախորդ ավագանու անդամների բացթողումները, Եգանյանն այսպես արձագանքեց.

«Տարբեր մարդիկ կարող են տարբեր կարծիքներ ունենալ, հետին մտքեր պետք չի փնտրել: Պարզապես, ճիշտ էինք համարում այդ հարցը բարձրացնել»:

Հիշեցնենք, որ Բալասանյանն ավագանու նիստի ժամանակ հայտարարել էր, որ ինքը քաղաքապետարանն ընդունել է շուրջ 826 միլիոն դրամ պարտքով` բնակկոմունալ ծառայությունում, եւ 209 միլիոն դրամ էլ աշխատավարձի պարտքն է:

 

Նախորդ հոդվածը‘Պերուի նախկին նախագահի բանտային պայմանները հրաշալի են ‘
Հաջորդ հոդվածը‘Բոլիվիայում հաղորդավարին այրել են ուղիղ եթերում ‘