‘Գյումրիի բողոքի ցույցի առանձին մասնակիցների նկատմամբ քրգործեր են հարուցվել’

1172

Հունվարի 15-ին Գյումրիում տեղի ունեցած բողոքի ցույցի մասնակիցների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, քրեական գործերը հարուցվել են առանձին անձանց գործողությունների առնչությամբ` խուլիգանության և իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնության մասին հոդվածներով:

Նշենք, որ Գյումրիի ակցիայից հետո, որի մասնակիցները  պահանջում էին Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնել Ավետիսյանների ընտանիքի սպանդի համար կասկածվող Վալերի Պերմյակովին, վիրավորվել էր 14 մարդ, և մոտ երկու տասնյակ մարդ բերման էր ենթարկվել:

Նախորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Ֆոբիաներ’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանը պարտքի պատճառով սպառնացել է սպանել քաղաքացուն. Քրգործ ՀՔԾ-ում’