‘Գյումրիի դատախազության մոտ իրավիճակը լարված է’

1603

Գյումրիի դատախազության մոտ հավաքված հազարավոր ցուցարաների պահանջով՝պարզաբանումներ տալու նպատակով դատախազությունից դուրս  եկավ Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը, որն առաջարկեց 30 հոգանոց խմբերով  քննարկումներ կազմակերպել դատախազության ներսում: Սակայն ցուցարարները կտրականապես մերժեցին այդ առաջարկը՝ պահանջելով հանդիպում գլխավոր դատախազի հետ:

«Եթե դատախազը չի իջնում պատասխան տալու, ճգնաժամ է ստեղծվում»,- ասաց  «Ասպարեզ» ակումբի  խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:

 «Դուրս արի՛, դուրս արի՛»,- վանկարկում են ցուցարարները:

«Եթե դատախազը պատասխան չունի, բայց համաձայն է մեր պահանջին ուղղակի չգիտի, թե ինչպես վարվել այդ դեպքում, թող դուրս գա, մենք իրեն կբացատրենք, թե ինչ է պետք անել: Եթե համաձայն չէ՝ լրիվ ուրիշ բազառ է սկսվում»,- նշեց Լևոն Բարսեղյանը՝ հավելելով, որ իրենք համբերատար կսպասեն՝ մինչև դատախազը դուրս գա:

Ոստիկանները սկսել են ցուցարարների ետ մղել դատախազության շենքից: Ցուցարարների շարքերից քարեր են նետվել ոստիկանության վրա, ինչը Բարսեղյանը որակել է որպես կազմակերպված սադրանք:

Նախորդ հոդվածը‘Բողոքի ակցիա Գյումրիում (ուղիղ, լրացվում է)’
Հաջորդ հոդվածը‘Իրավիճակը Գյումրիի դատախազության մոտ շարունակում է լարված մնալ. Լրացվում է’