‘Գյումրիի դեպքերի հետ կապված ԱԺ լսումները՝ վաղը’

801

«2015 թ. հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված իրավական գործընթացների մասին» թեմայով ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում լսումները, որոնք պետք է կայանային երեկˋ հունվարի 20-ին տեղի կունենան վաղը` հունվարի 22-ին:  

Նշենք, որ լսումները հետաձգվել էին հաշվի առնելով Գյումրիում ոճրագործության զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի փոքրիկի` Սերյոժա Ավետիսյանի մահվան հանգամանքը:

ԱԺ կայքի՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի էջիցտեղեկանում ենք, որ լսումները կսկսվեն հունվարի 22-ին, ժամը 12:00-ին: Որպես հիմնական զեկուցող նշված է ՀՀ գլխավոր դատախազ Գ.Կոստանյանը:

Նախորդ հոդվածը‘ Իրադրությունն առաջնագծում. ԼՂՀ ՊՆ’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանության կրթահամալիրում սովորողը թմրամիջոց է իրացրել. Քրգործ ՀՔԾ-ում’