‘Գյումրիի ողբերգությունը ցույց տվեց իրավապահ համակարգի ոչնչությունը. Մուրադ Գրիգորյան’

1766

Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունը ցույց տվեց մեր իշխանությունների և, մասնավորապես՝ իրավապահ համակարգի անկարողությունը և ոչնչությունը, և դա տեսնում, հասկանում և գիտակցնում են շարքային գյումրեցիները:

 Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի Գյումրիի տարածքային կառույցի ղեկավար Մուրադ Գրիգորյանը, որը Գյումրիի ՀԱԿ ներկայացուցիչների հետ ներկա էր գտնվել Ավետիսյանների ընտանիքի հուղարկավորությանը և նոր էր վերադարձել: Նա նշեց, որ ո՛չ ոստիկանապետը, ո՛չ ԱԱԾ պետը, ո՛չ առավել ևս նախագահի աթոռը զբաղեցնող անձնավորությունը բացարձակապես չերևացին ո՛չ եթերում, ո՛չ Գյումրիում: «Վախեցած, նվաստացած և ժողովրդի հետ կապ չունեցող իշխանությունից այլ բան սպասել հնարավոր էլ չէր»,- ընդգծեց Գրիգորյանը: 

Նախորդ հոդվածը‘Մարտին Շուլցը պատասխանել է Նաիրա Զոհրաբյանի նամակին’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանությունը խոչընդոտել է Ռուսաստանի դեսպանատան մոտ ակցիայի անցկացումը’