‘Գյումրիի ռուսաստանյան ռազմակայանի կորած զինվորին մահացած են գտել’

947

Ռուսաստանյան սահմանապահ զորքերի պայմանագրային զինծառայողին, որը կորել էր փետրվարին, մեռած են գտել Գյումրիից ոչ հեռու, հաղորդել են լրատվամիջոցները՝ հղում անելով Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանին:

Ըստ դատախազի՝ Արթուր Աֆյանի մարմինը հայտնաբերվել է Գյումրիից Մայիսյան գյուղ տանող ճանապարհին գտնվող սուպերմարկետի մոտ՝ կախված վիճակում: Փորձաքննությունը կպարզի՝ արդյո՞ք մահը վրա է հասել բռնության արդյունքում, ասել է դատախազը:

Ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի զինծառայող, 26-ամյա Արթուր Աֆյանն անհետացել էր փետրվարի 21-ին, այդ մասին հաղորդել էր նրա կինը: Աֆյանը ծառայության չէր վերադարձել իր արձակուրդից հետո և չէր պատասխանում հեռախոսազանգերին: Փետրվարի վերջին քրեական գործ էր հարուցվել զինվորի անհետացման փաստով:

Նախորդ հոդվածը‘Գևորգ Ղազարյանի գոլը հաղթանակ պարգևեց «Կերկիրային»(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Զաուր Դադաևը խոստովանել է, որ կապ ունի Նեմցովի սպանության հետ’