‘Գյումրիի փոխարեն Սերժ Սարգսյանը ժամանել է հուշամրցաշարի’

2047

Երևանի Շախմատի ակադեմիայում րոպեներ անց պետք է մեկնարկի Անդրանիկ Մարգարյանի անվան հուշամրցաշարը: Քիչ առաջ տեղեկացանք, որ մրցաշարի բացման արարողությանը մասնակցելու համար ժամանել է Սերժ Սարգսյանը, և ինչպես հայտնում են, բացի մասնակիցներից, անխտիր բոլորին անվտանգության աշխատակիցները դուրս են հանել Ակադեմիայի շենքից: Փաստորեն, Սերժ Սարգսյանի համար ոչ միայն երեկ Գյումրիում տեղի ունեցած իրադարձությունները որևէ նշանակություն չունեն, այլև նրա «ապահովության» նկատառումներով բազմաթիվ քաղաքացիներ ստիպված են դրսում, ցրտին սպասել իրենց երեխաներին և չհետևել մրցաշարի ընթացքին:
Գոնե մեկը պայծառ երեխաներից փորձի հուշել մոլորված շախմատիստին՝ «Лошадью ходи, лошадью»:

12:58

Քիչ առաջ Սերժ Սարգսյանի մամուլի ծառայությունը այցի մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել:

Նախորդ հոդվածը‘Մեսսի. «Ես զայրացած եմ, որ սուտ բաներ են գրվել»’
Հաջորդ հոդվածը‘Գյումրու բժշկական կենտրոն միջադեպից հետո դիմել է 24 տուժած’